Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրվել է (հերթական) դրամական փոխհատուցում (որին նախորդել էր նշված անձանց գույքին հասցված վնասի գնահատումը՝ համապատասխան հանձնաժողովի կողմից), ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

Նշված թեմայով Ջերմուկի համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ու Ջերմուկ համայնքի այն բնակիչները, ովքեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նյութական վնասներ են կրել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն