Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն գազով ջեռուցվող ուսումնական հաստատությունների պարապմունքները
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։
Դասապրոցեսի վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող հաստատությունները կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով:
Այսօր Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, երեկ առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել էին նաև Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։



















