Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է անցկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ:

Ավանեսյանը Թվիթերի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Հանս Կյլուգեին տեղյակ է պահել Արցախում հասունացող հումանիտար ճգնաժամի մասին:

«Մշտական կապի մեջ եմ պարոն Հանս Կլյուգեի հետ և պարբերաբար նրան տեղեկացնում եմ իրավիճակի մասին»,-գրել է Ավանեսյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն