Խխունջային իմպլանտի վիրահատության շնորհիվ պացիենտը կլսի առանց ավելորդ լարվածության՝ հայտնում են առողջապահության նախարարությունից:

Չունենալով հավելյալ կապող օղակներ՝ իմպլանտի մեջ է ընդգրկված կոմպյուտերային պրոցեսոր, որի օգնությամբ ձայների փոփոխություն է կատարվում, և պացիենտը կարողանում է լսել:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկա է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կատարված խխունջային իմպլանտի գործարկմանը:

Փոխնախարարը կարևորել է լսողության խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ աշխատանքները՝ հիշեցնելով, որ Հայաստանում իրականացվում են լսողության խանգարումներ և ծանրալսություն ունեցող երեխաների ախտորոշում, սքրինինգ՝ հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն