ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է Կապան համայնքի սահմանամերձ Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոց:

«Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելով մեր խնդրանքը, ներառել էր դպրոցը վերանորոգվող դպրոցների ցանկում, ինչը շատ կարևոր է հրատապ խնդիրների լուծման տեսանկյունից:

Այցիս ընթացքում ծանոթացա առկա խնդիրներին և արձանագրեցի դպրոցի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը կրթական գործընթացների պատշաճ կազմակերպման համար:

Առաջիկայում մասնավորի հետ համագործակցությամբ կփորձենք լուծել տեխնիկական վերազինման խնդիրը»:,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն