Արցախի շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ Լաչինի միջանցքով ճանապարհվել է Երևան
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն:
1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի:
Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները:



















