Շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվող 8 ընտանիքի սնունդ և հիգիենայի պարագաներ են տրամադրվել
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ այսօր նախարարություն է դիմել ևս ութ ընտանիք, որոնց անդամները շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվում:
Նախարարությունում ձևավորված արագ արձագանքման խմբի անդամներն այցելել են վերոհիշյալ ընտանիքներին:
Ծանոթանալով նրանց կարիքներին՝ վերջիններիս տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաներ:



















