Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 224 զինծառայող․ Քննչական կոմիտե
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Դեկտեմբերի 19-ի դրությամբ Ադրբեջանի կողմից հայկական կողմին հանձնված բոլոր զինծառայողների մարմինները նույնականացված են:
Շարունակում է անհայտ մնալ 3 հայ զինծառայողի գտնվելու վայրը։



















