Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից. թվիթերում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավով եմ խոսում Արցախում շրջափակման պայմաններում 44-ամյա տղամարդու մահվան մասին: Զորակցությունս եմ հայտնում ընտանիքին ու հարազատներին:

Այս պահին էլ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ ճանապարհը փակ լինելու պատճառով»,- գրել է նախարարը:

Արցախում դեկտեմբերի 19-ին ծանր վիճակում գտնվող քաղաքացի է մահացել: Նրան չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն