Արցախի շրջափակման 11–րդ օրն ուղեկցվել է ապատեղեկատվությամբ։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ գազամատակարարման խափանման մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան հայտարարել է, որ մարդիկ ծանր վիճակում են, հատկապես հոգեբանական առումով, քանի որ նրանց մեծ մասի մոտ կուտակվել են էմոցիան, էներգիան, ագրեսիան, տարակուսանքը, թե ինչու ոչ մի բան չի արվում, մի մասի մոտ էլ դեպրեսիա է սկսել։ Դա նորմալ է, ողջ աշխարհում մարդկանց հետ նման բան պատահում է, ասել է Վարդանյանը։ Արցախում մոտ մեկ շաբաթ է՝ կանխիկ գումարի խնդիր կա։ Պատկան կառույցները հնարավորության դեպքում հորդորում են անկանխիկ վճարումներ կատարել։ Իսկ օդային միջանցք բացելու առաջարկները այդպես էլ մնացել են օդում կախված։

Արցախում հումանիտար վիճակը ծայրահեղ լարված է։ Հայաստանի կառավարության հերթական նիստում վարչապետն ընդգծում է՝ վերականգնվել է միայն գազի մատակարարումը։ Բայց  խնդիրները գնալով սրվում են․

«Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ Արցախում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, նաև պարենի  դեֆիցիտ է նկատվում»։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյան դեկտեմբերի 22-ի առավոտյան հայտարարել է, որ ծանր վիճակում են, հատկապես հոգեբանական առումով, քանի որ մարդկանց մեծ մասի մոտ կուտակվել են էմոցիան, էներգիան, ագրեսիան, թե ինչու ոչինչ չի արվում, մի մասի մոտ էլ դեպրեսիա է սկսվել։ Վարդանյանը դա նորմալ է համարել, նշելով, որ ողջ աշխարհում մարդկանց հետ նման բան պատահում է։

«Իսկապես իրավիճակը ծանր է։ Գիտեմ՝ սննդի ու բենզինի հետ կապված խնդիրներ կան։ Մենք փորձում ենք տարբեր խնդիրների լուծումները գտնել»

Արցախի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժներից ակնհայտ է դառնում, որ եղանակների ցրտելուն զուգահեռ  էներգետիկ համակարգի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Բայց էլեկտրաէներգիայի պահանջարկը դեռ բավարարվում է։

«Կուզենայի նաև դիմել մեր տնտեսվարող սուբյեկտներին ՝ դրսի լուսավորությունը հնարավորինս քիչ օգտագործեն, որպեսզի ցանցն  ավելի թեթև աշխատի»։

Ստեփանակերտի խանութներում առաջին անհարժեշտության ապրանքները ավելի ու ավելի են պակասում։ Բանջարեղենից բացի արդեն սպառվում են նպարեղենը, միրգը։ Եղած ապրանքը սահմանափակ են վաճառում, որ բոլորին բավարարի․

«Բաներ կան, որ պատվիրում ենք, ասում են՝ չունենք։ Հնդկաձավար չունենք, երշիկեղենը չի հասնում, շաքարավազ ընդհանրապես չկա։ Ինչ էլ ունենք , պահեստներց քիչ –քիչ են բերում, որ բոլորին մեկ–մեկ կգ հասնի»։

Արցախում  մոտ մեկ շաբաթ է ՝ կանխիկ գումարի խնդիր կա։ Պատկան կառույցները հնարավորության դեպքում հորդորում են անկանխիկ վճարումներ կատարել։ Իսկ Արցախի հանրապետության՝ օդային միջանցք բացելու առաջարկները, արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մնացել են օդում կախված։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն