«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է իրենց վերջին հանդիպումների արդյունքները։ Ըստ այդմ՝ ՀՀ բնակչությունը համեմատաբար գոհ է ԱԻ նախարարի աշխատանքից և ավելի շատ դժգոհ է Ֆինանսների արդեն նախկին նախարար Տիգրան Խաչատրյանից։  Ռուս-ուկրաինական հակամարտության իրադարձությունների զարգացմանը հայ հասարակության արձագանքը փետրվարից մինչ օրս որոշ փոփոխության է ենթարկվել։



Հարցումներին մասնակցած ՀՀ քաղաքացիների 54 տոկոսը երկրի տնտեսության ներկա վիճակը գնահատում է՝ միջին։ Տնտեսական վիճակը վատ են գնահատում 34, իսկ լավ՝ 13 տոկոսը։ Այս տվյալները ներկայացնում է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։ Հարցումներն իրականացվել են հեռախոսով 1100 մարդկանց շրջանում, դեկտեմբերի 5-10՝ մինչը Լաչինի միջանցքի փակվելը։

Հարցվողները գնահատել  են ԱԺ-ի, կառավարության, նախագահի ու վարչապետի գործունեությունը։ Նրանց 27.5 հավանում է ՀՀ վարչապետի աշխատանքը, սակայն հարցվածների 58 տոկոտը հավանություն չի տվել Նիկոլ Փաշինյանի գործունեությանը․

«13.7 տոկոսն է հավանություն տվել ԱԺ աշխատանքին և 36.4 տոկոսը բացասական է գնահատել։ ՀՀ վարչապետ՝  միանշանակ հավանություն են տալիս 23.2 տոկոսը, 14.8 ավելի շուտ նշել է, որ հավանություն է տալիս։ 23 տոկոսը ավելի շատ չի հավանում վարչապետի գործուներությունը, 34.7 տոկոսն ընդհանրապես հավանություն չի տալիս։ Այստեղ գերակշռում են բացասական տիրույթում պատասխանները»։

Մինչև դեկտեմբերի 10 իրականացված հարցման արդյունքում ավելի շատ գոհունակության է արժանացել ԱԻ նախարարի աշխատանքը, իսկ ամենից շատ դժգոհություն է հնչել ֆինաների նախարարության վերաբերյալ։ Գնահատումը կատարվել է 5 բալանոց սանդղակով․

«Ամենաշատ բալերը ստացել է Արմեն Փամբուխչյանը՝ 3.5 բալ, դրական տիրույթում է գնահատվել ԱԳՆ Արարատ Միրզոյանը՝ 3.3 բալ, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետը։ 5 միավոր ոչ ոք չի ստացել։ Ամենից ցածր գնահատականի արժանացել է Տիգրան Խաչատրյանը՝ 2.7 բալ։ Վահան Քերոբյան՝ 2.9, Սուրեն Պապիկյան 2.9։ Մինչ պատերազմը բոլոր հարցումներով ՊՆ –ները միշտ բարձր են ստացել»։

Ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները վերաբերվում Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակմանը։

51 տոկոսը գոհ է նշանակումից,  27.5-ը՝ դժգոհ,  21 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Աշխարհաքաղաքական իրադրության շուրջ մեր համաքաղաքացիների վերաբերմունքը նույնպես ճշտվել է հարցման միջոցով։ Պարզվում է, որ տարեսկզբի համեմատ, այսօր փոփոխություն կա ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ մոտեցումներում․

«Արդյոք կարծու՞մ եք, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում արդարացի է։ Այս հարցում բերված են երեք տարբեր ամիսների հետազոտական տվյալներ, ըստ այդմ՝ կես տարվա ընթացքում, փետրվարից մինչ օրս, նվազել է գնահատականը, որ արդարացի է Ուկրաինայում պատերազմը։ Մոտ 20 տոկոս է եղել դեռ օգոստոսին ինչը ապրիլի համեմատ 10 տոկոսով նվազում է և ևս 10 տոկոս նվազում արդեն դեկտեմբերի սկզբին։  50.3 տոկոսն էլ ասում է, որ ընդհանրապես արդարացի չէր պատերազմը Ուկրաինայում»։

ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը դեմ արտահայտվողների թիվը ևս նվազել է անցած 10 ամսում։

«Ի՞նչ ավարտ կունանա  ռուս-ուկրաինական պատերազմը» հարցի վերաբերյալ նույնպես կարծիքների փոփոխություն է նկատվում։ Ապրիլի համեմատ ավելի շատ քաղաքացիներ սկսել են կասկածել, որ Ռուսաստանը կհաղթի։ Այդուհանդերձ,  հարցվածների մեծ մասը կարծում է, որ պատերազմը կավարտվի Ուկրաինայի պարտությամբ։   


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն