Վաղը Արցախի Վերածննդի հրապարակում կկայանա համաժողովրդական հանրահավաք
Արցախի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին կկայանա համաժողովրդական հանրահավաք, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը համաժողովրդական հանրահավաք էր հրավիրել դեկտեմբերի 17-ին, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ հանրահավաքից առաջ կայցելի Արցախի տարբեր շրջաններ, հանդիպումների կունենա բնակիչների հետ, որից հետո նոր կկազմակերպեն հանրահավաքը:



















