Կարմիր խաչի մեքենաներով այսօր 10 տոննա սնունդ (մանկական կեր, սննդի պարագաներ) և դեղորայք է տեղափոխվել Արցախ, հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Կարմիր խաչից ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան Արցախից  տեղափոխվել է Հայաստան, իսկ հետդարձի ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք:

Դեկտեմբերի 12-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն