Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք
Նախորդ շաբաթ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք, կատարվել է 1023 թեստավորում: Առողջացել է 46 բուժառու, գրանցվել է մահվան 2 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445976 դեպք, որոնցից 435162-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 232 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8716 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 242 901 թեստավորում:
Դեկտեմբերի 26-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2 279 743 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1 156 287, ամբողջական պատվաստվածներինը՝ 1 031 771:
Խթանիչ պատվաստումների թիվը 85459 է:




















