Այսօր գիծ է դուրս գալու 1 հատ 3 վագոնանի շարժակազմ
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր գիծ է դուրս գալու 1 հատ երեք վագոնանի շարժակազմ, որի վերականգնման և շահագործմանը պատրաստ լինելու աշխատանքներն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։
Այսպիսով, շահագործվող վագոնների թիվը կկազմի 32, ինչն էլ կազմում է ինվենտարային պարկի 71,1%:



















