Հանրահավաք Փարիզում ՝ ի պաշտպանություն Արցախի
Փարիզում հայերը հավաքվել էին Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող «Parvis des Droits de l’Homme» հրապարակում՝՝ իրենց աջակցությունը հայտնելու Արցախի բնակչությանը, հայտնում է Ժան Էքյանը։

«Union Franco-Arménienne» մշակութային ասոցիացիայի կողմից կազմակերպված հանրահավաքի նպատակը Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա ուշադրություն հրավիրել էր և Արցախում հնարավոր հումանիտար աղետը դատապարտելը։

Ալիև-Էրդողան կործանարար դաշինքը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ադրբեջանամետ կեցվածքը քննադատող տարբեր կարգախոսներ են հնչել։ Իրազեկվել է Արցախում հիվանդների, նաև երեխաների խնդիրների մասին, որոնցից մի քանիսը փակված ճանապարհի պատճառով Մանկական Եվրատեսիլից հետո չեն կարողանում վերադառնալ տուն։



















