«Առանց Արցախ չկա խաղաղություն», «Բացեք Արցախի ճանապարհը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է». այս և այլ գրությամբ պաստառներով Մատենադարանի մոտից մինչև Կառավարության շենք այսօր բողոքի երթ է իրականացրել ՀՅԴ երիտասարդական թևը: Հայտարարել են, թե եկել են՝ մեղավորության սլաքն ուղղելու Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք են պատասխանատու արցախահայության իրավունքների ապահովման համար:

«Կամ լուծեք այս հարցը, կամ, եթե չեք կարող, հեռացեք»,- հայտարարել են ակցիայի կազմակերպիչները:

Կառավարության շենքի մոտ նրանք տեղադրել են խորհրդանշական սլաքներ:

Պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ռուս խաղաղապահներն ունեն մանդատ, առաքելություն, որը պետք է իրականացնեն, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունը պետք է լվանա ձեռքերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն