Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում`
Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-3 մ/վ:
Տավուշի և Սյունիք մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի +12…+16, իսկ Արցախում +11…+16 աստիճան տաքություն։
Երևան քաղաքում՝
Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հունվարի 3–ի գիշերը եղել է -6-8 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +5…+7 աստիճան տաքություն։



















