Նիկիտա Միխալկովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. Baza
ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը։
Մինչ այդ Միխալկովը գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։
«Նիկիտա Միխալկովը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում»,- տեղեկացրել է թելեգրամյան ալիքը։ Լրագրողների տեղեկություններով՝ նա երեկ այնտեղ է տեղափոխվել թիվ 67 հիվանդանոցից՝ կորոնավիրուսային թոքաբորբով։
Ավելի վաղ Baza-ն հայտնել էր օսկարակիր ռեժիսորի ծանր վիճակի մասին։
Միխալկովի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ նրա մոտ սովորական գրիպ է, այլ ոչ թե քովիդային թոքաբորբ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































