Համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. 20 միավոր «MAN» և 60 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով մանրամասներ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունից։

Քաղաքապետն անդրադարձել է նաև ձնամաքրման աշխատանքներին։

«Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։

Գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա ընթացքում, գործի է դրվել հատուկ նշանակության ողջ տեխնիկան: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանները մաքրելու համար»,-նշել է քաղաքապետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն