Զելենսկիին «Եվրատեսիլ»-ում ելույթ չի ունենա. Թույլ չեն տվել
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մերժել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ շաբաթ օրը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի եզրափակչում ուղերձով հանդես գալու հնարավորությունը, գրում է BBC-ն:
«Հանդիսատեսին դիմելու պարոն Զելենսկու խնդրանքը, թեև արվել է բարի նպատակներով, ցավոք, չի կարող բավարարվել Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարության կողմից, քանի որ դա հակասում է միջոցառման կանոններին»,- ասել են կազմակերպիչները։