ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը։

Նա ձեռնպահ է մնացել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բանակցությունների վերաբերյալ մեկնաբանություններից։

«Թույլ կտամ կողմերին խոսել արդյունքներից։ ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չէր: Սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջև տևական խաղաղությունը հնարավոր է»,-ասել է խոսնակը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն