Եթե ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը չկատարի իր խոստումը՝ ոչնչացնել բոլոր բանդերականներին. Արտյոմ Խաչատրյան
Եթե ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը չկատարի իր խոստումը՝ ոչնչացնել բոլոր բանդերականներին, և գեթ մեկ բանդերական թողնի այս աշխարհում կամ մի քանիսին, ապա բանդերական օրացույցում մայիսի 20-ը սև գույնով կնշվի և կհայտարարվի ազգային սգո, ողբերգության օր, ինչպես հայերի մոտ ապրիլի 24-ը: Հենց մայիսի 20-ին բանդերականները զրկվեցին Մարիուպոլ քաղաքից (դա 2022 թվականն էր), և երեկ՝ 2023-ի մայիսին 20-ին, զրկվեցին Արտյոմովսկ քաղաքից, որը բանդերականները վերանվանել էին թուրքական Բախմուտ անվանվամբ, քանի որ թուրքերը ավելի մոտ ն բանդերականներին, քան ռուսներն ու ռուսական ամեն ինչը:
Այս առիթով մի նկատառում ունեմ: Կարծում եմ, պատերազմը ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը բացարձակ էֆեկտիվ է վարում: Տեսեք, դեռ Դոնբասից դուրս չեն եկել հիմնական ռազմական գործողությունները, բայց ուկրաինական բանակ այլևս չկա. դրանց զոհերի թիվը գերազանցում է կեսմիլիոնը (եթե ամերիկացիք խոսում են 300 հազարի մասին, պատկերացրեք, թե իրականում ինչ կարգի ու որակի ցեղասպանություն է տեղի ունենում), և այսօր կռվում են հիմնականում օտարերկրյա վարձկաններն ու փողոցից հավաքած նորակոչիկները: Նշանակում է՝ նախկին Ուկրաինայի մյուս մարզերում լուրջ ռազմական գործողություններ և, հետևաբար, ավերվածություններ չեն լինի, ռուսները կարողացան բանդերա-ՆԱՏՕ-ական ռազմական մեքենան վերացնել Դոնբասի տարածքում, դե, իսկ Դոնբասն արդեն ավերված է, Դոնբասն այլևս կորցնելու բան չունի, և ռուսները կձգտեն Ուկրաինայի բանակի մնացորդներն էլ բերել Դոնբաս և այնտեղ կոտորել: Հուսանք, որ Սլավյանսկի և Կրամատորսկի ազատագրելուց հետո բանդերականներն իսկապես զորք չեն ունենա, մնացածն էլ, ինչպես ասում են, արդեն տեխնիկայի հարց է:
Իսկ բանդերական մամուլը հավատարիմ է իր սկզբունքներին և բանդերականության էությանը: Այսօր և վաղը դեռ կասեն, որ Բախմուտին ոչինչ չի սպառնում, ռուսները ստում են, իսկ հետո կհայտարարեն, որ քաղաքն իրենց ոչ մի ռազմավարական արժեք չէր ներկայացնում, և ուկրաինական զորքերը ռուսներին այնտեղ կոտորեցին և փառքով դուրս եկան: Ի դեպ, հենց այդ կերպ մեկնաբանվեց ռազմավարական առումով շատ կարևոր Պոպասնայա քաղաքի կորուստը մեկ տարի առաջ:
Եվս մեկ անգամ արձանագրեմ, որ նախկին Ուկրաինայի տարածքում այսօր չի ընթանում ռուս-բանդերական պատերազմ, այնտեղ այսօր որոշվում է Արցախի, Թայվանի, Ադրբեջանի, Ղազախստանի հարցը, այնտեղ ընթանում է տոտալ դեկոմունիզացիայի պրոցես, իսկ ամենակարևորը՝ նախկին Ուկարինայում որոշվում է Միացյալ Նահանգների գոյության-չգոյության հարցը՝ որպես մեծ տերություն: Երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինա որպես աշխարհաքաղաքական սուբստանց այլևս գոյություն չունի, երբ ավարտվեց լեհերի սպանդը նախկին Ուկրաինայի բանդերական մարզերում և Լեհաստանում, Ամերիկան կդառնա Մոզամբիկի որակի և հեղինակության տեր պետություն, նշանակում է՝ Հայաստանի և ամերիկյան մյուս բոլոր վասալների ազատագրումը երկար չի տևի: