Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու ձևաչափով․ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ, այսօր ասուլիսում ասել է Ն․ Փաշինյանը։
«86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և մեր ըմբնմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,– նշել է Փաշինյանը։
«Պետք է արձանագրել նաև, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու– Ստեփանակերտ ֆորմատով»,– ասել է նա, նաև նշել, որ ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Հայաստանը կարևոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։ «Օրինակ՝ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»,- նշել է նա։