Եվրամիության անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչներն այսօր համաձայնության են եկել մեկ տարով երկարաձգելու Ուկրաինայից ապրանքների արտահանման մաքսատուրքերի չեղարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

#COREPERII | The EU Ambassadors just approved a regulation which renews the suspension of all customs duties, quotas & trade defence measures on Ukrainian exports to the EU. This will help Ukraine maintain the stability of its trade relations with the EU & keep its economy going.

— Swedish Presidency of the Council of the EU (@sweden2023eu) May 24, 2023

 «ԵՄ դեսպանները հենց նոր հաստատեցին որոշումը, որը երկարաձգում է դեպի ԵՄ ուկրաինական արտահանման բոլոր մաքսատուրքերի, քվոտաների և առևտրի պաշտպանության միջոցների դադարեցումը: Դա կօգնի Ուկրաինային պահպանել ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների կայունությունը և իր տնտեսությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի դադարեցումը դժգոհություն է առաջացրել եվրոպական մի շարք երկրների ֆերմերների շրջանում: Ուկրաինայի հարևան եվրոպական երկրները հայտարարել են, որ իրենց ներքին գյուղատնտեսական շուկաներում ուկրաինական ապրանքների պատճառով ապակայունացում է տեղի ունեցել: Լեհաստանի կառավարությունը որոշում էր ընդունել մինչև հունիսի 30-ն արգելել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը: Նման որոշում էր ընդունել նաև Հունգարիան: Այս խնդիրը լուծելու համար Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նամակներ է ուղարկել Լեհաստանին, Բուլղարիային, Ռումինիային, Սլովակիային և Հունգարիային՝ խնդրի լուծման առաջարկներ ներկայացնելով: Մասնավորապես, Եվրահանձնաժողովը որոշել է լրացուցիչ 100 մլն եվրո հատկացնել վնասներ կրած ֆերմերներին: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն