ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած Մուսա Եվլոևին: Եզրափակիչում ռուս նա 5:1 հաշվով հաղթել էր աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանին:

«Փորձառու ու անվանի մրցակցի դեմ եզրափակիչ գոտեմարտում դրսևորեցիք երկաթյա կամք, հղկված տեխնիկա, հաջողության հասնելու նպատակասլացություն: Այդ վստահ, փայլուն հաղթանակը հրաշալի նվեր է մեր մարզիչների ու մեր երկրում հունահռոմեական ըմբշամարտի բոլոր սիրահարների համար», ասվում է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում հեգնել էր մրցավարությունը. «Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար», ասել է Ալեքսանյանը, ով հրաժարվել էր մեդալից։

Հայ ըմբիշների հարցում մրցավարությունից դժգոհել են նաեւ մեր մարզիչները: Հիշվում է նախորդ օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանի դեպքը, երբ եզրափակիչում նրանից պարզապես խլեցին հաղթանակը: Ըմբշամարտի ֆեդերացիան, ըստ մարզական լրագրողների, գտնվում է ՌԴ ազդեցության տակ, եւ մրցավարությունն էլ կապված է դրա հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն