Անտառային հրդեհների պատճառով հունական Կրետե կղզու առնվազն չորս բնակավայրերից տարհանում են բնակիչներին եւ զբոսաշրջիկներին, հայտնում է Reuters-ը։

Առնվազն 155 հրշեջ, 38 հրշեջ մեքենա եւ ջրատար պայքարում են կղզու հարավ-արեւելյան մասում՝ Իերապետրա քաղաքում, կրակի դեմ, հայտնել են Հունաստանի հրշեջ ծառայությունից։

Հրդեհը բորբոքվել է փոթորկող քամիների պատճառով՝ դժվարացնելով հրշեջների աշխատանքը։

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են որոշ տների վնասվելու մասին, տուժածների մասին տեղեկություններ չկան։ակը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն