Բուն Բարեկենդանը՝ փետրվարի 15-ին. Մեծ Պահքի սկիզբ
Փետրվարի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը։ Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բուն Բարեկենդանը Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի ամենաուրախ և գունեղ տոներից մեկն է, կարելի է ասել «Հայկական Կառնավալ»-ը։ Բառացի նշանակում է «բարի կենդանություն» կամ «ուրախ կյանք»։ Այն նշվում է Մեծ Պահքի նախորդ կիրակի օրը և խորհրդանշում է մարդու երջանիկ վիճակը Եդեմի պարտեզում՝ մինչև մեղսագործությունը։ Սա ուրախության, խնջույքների և ազատության օր է, որին հաջորդում է 48-օրյա զսպվածության շրջանը՝ Մեծ Պահքը՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Բուն Բարեկենդանը մարդուն հիշեցնում է այն երանելի վիճակը, երբ Ադամն ու Եվան ապրում էին Աստծո ներկայության մեջ, անհոգ ու երջանիկ։ Եկեղեցական հայրերն այն անվանում են նաև առաքինությունների արտահայտման տոն։ Ի տարբերություն պահքի շրջանի, որտեղ շեշտը դրվում է ապաշխարության և սննդի սահմանափակման վրա՝ Բարեկենդանին թույլատրելի են ճոխ սեղանները, երգն ու պարը։ Դա հոգևոր ուրախության դրսևորում է, որը պետք է ուժ տա հավատացյալին՝ անցնելու պահեցողության երկար ճանապարհը։ Հին Հայաստանում Բարեկենդանը նշվում էր մեծ շուքով, կազմակերպվում է նաև դիմակահասնես. մարդիկ կրում էին տարբեր կենդանիների կամ կերպարների դիմակներ՝ թատերականացված ներկայացումներ կազմակերպելով։ Սա խորհրդանշում էր մարդկային բնության փոփոխականությունը։ Կիրակի երեկոյան ընտանիքները վայելում էին յուղալի և մսային կերակուրներ (մածնաբրդոշ, փախլավա, հալվա)՝ հաջորդ օրվանից սկսվող խիստ պահքից առաջ։ Բուն Բարեկենդանի հաջորդ օրը՝ երկուշաբթի, սկսվում է Մեծ Պահքը։ Եկեղեցու վարագույրը փակվում է, մատուցվում է փակ պատարագ, և հավատացյալները մտնում են ինքնաքննության փուլ։ Այսպիսով, Բարեկենդանը ոչ միայն զվարճանք է, այլև հոգևոր զարթոնքի կոչ՝ «արթնացեք և պատրաստվեք հոգևոր ճամփորդության»։ Այդ օրվա Պատարագը արդեն մատուցվում է փակ վարագույրով։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Մեծ Պահքի շրջանում արգելված է պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա:


































