Էդ խելքով ե՞ք դուրս եկել էս քաղաքական վամպիրների դեմ
Ճաշից հետո մանանեխը ո՞րն է:
Կամ կռվից հետո բռունցք ճոճելը:
Առաջին դեպքում մանանեխի կծուն է քթերից դուրս գալիս, երկրորդ դեպքում անիմաստ տատանված օդն է բերան մտնում:
Էս պարզ բաները դժվար է՞ր հասկանալ, հայրենի ընդդիմադիր առաջնորդներ ու շարքայիններ: Քնեցիք-քնեցիք՝ հազիվ արթնացա՞ք: Ամբողջ մեկ շաբաթ պիտի անցներ՝ նոր հասկանայի՞ք, որ խելք ու մտքից դուրս ընտրախախտումներ են եղել, որ հենց սկզբից էր պետք ամբողջ ընտրական կոչվող գործընթացը անվավեր ճանաչել: Թե՞ ԿԸՀ-ի փինաչի «մալյարներից» մի քանի ավել տոկոս էիք ակնկալում ձեր «արհեստավարժ» թիմերի համար: Եվ ոչ միայն ակնկալում, այլև մինչև վերջին րոպեն շունչներդ պահած սպասում էիք, որ ԿԸՀ-ն, այնուամենայնիվ, դեմ չի գնա Սահմանադրությանը, արդար որոշում կկայացնի:
Դե, ներողություն, է՛լի, էդ խելքով ե՞ք դուրս եկել էս քաղաքական վամպիրների դեմ: Դեռ չեք հասկացե՞լ, որ թշնամու պահանջով երկրի հիմնական օրենք փոխողների հետ սահմանադրական պայքարի մեջ չեն մտնում: Ինչ են անու՞մ: Էդ էլ ձեզ վստահության ու գործողության քվե տված ժողովրդին հարցրեք: Թե՞ նրա ձայնը միայն մանդատի համար է ձեզ պետք:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































