Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հունաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-֊ի թղթակիցն Աթենքից՝ պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան–Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Մարտին Ալեքսանյանը և այլք։ Այցը հագեցած օրակարգով է լինելու։ Նախատեսված են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի, Խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն