Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-24-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն