Նախագահ Թրամփը ներկայացրեց Իրանի հետ 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ նշելով, որ բանակցությունները վարվում են այդ փաստաթղթի նախագծի հիման վրա։

Իրազեկ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ այն պատրաստվել է դեռևս 2025 թ.մայիսին, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում (12-օրյա պատերազմից առաջ):

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ եթե սա հին պլանի վերագործարկումն է, ապա դա կարող է վկայել ԱՄՆ-ի կողմից սկսված բանակցությունների նկատմամբ լրջության բացակայության և ռազնական նոր գործողությունների համար ժամանակ շահելու մասին: Կամ էլ նախագահ Թրամփի կողմից կա ցանկություն՝ իրավիճակը ներկայացնել որպես անվիճելի առաջընթաց՝ փորձելով կանխարգելել ներամերիկյան քննադատությունների հիմնական դիսկուրսը:

Հարկ է նշել, որ այս օրերին ԱՄՆ նախագահին հաջողվեց հանդարտեցնել նավթի շուկաները, և գները սկսեցին անկում ապրել։ Սա Իրանում դժգոհությամբ ընդունվեց։ Մինչ այդ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանցիներին հնարավորություն է տալիս համաձայնության գալ և հետաձգում է էներգետիկ ենթակառուցվածքների վրա ծրագրված հարվածները։

Իրանում կտրականապես հերքեցին բանակցության մասին Թրամփի հայտարարությունները, սակայն միջազգային մամուլում սպրդող մանրամասներին զուգընթաց առավել հավանական դարձավ, որ որոշ շփումներ այնուամենայնիվ տեղի ունեցել են:

15 կետից բաղկացած ծրագիրն (հրապարակվել է լրատվականների կողմից) անշուշտ «հնացած» է Իսլամական Հանրապետության հետ երկու ինտենսիվ պատերազմների ֆոնի վրա։ Այդ ժամանակվանից ի վեր շատ ջրեր են հոսել և միմյանց ցավոտ հարվածներ են հասցվել։

Այնուամենայնիվ, առաջիկա օրերին սպասում են ակտիվ դիվանագիտական ​​​​գործունեությունները, որին կցանկանան միանալ մեծ թվով երկրներ: Հավանական է, որ Իրանը կրկին կպահանջի բանակցություններ վարել բացառապես Միացյալ Նահանգների հետ:

Իրականում բարդ է խոսել Իսլամաբադում համաձայնության հասնելու հնարավորությունների մասին։ Սակայն նախագահ Թրամփի քաղաքական գիծն արդեն հստակ է՝ բանակցություններ, ռազմական հարվածներ, նորից բանակցություններ և (եթե դրանք արագ առաջընթացի չհանգեցնեն) ավելի ու ավեի ուժեղ հարվածներ։

Ներկայումս էական դեր ունի նաև Իրանի Իսլամական հանրապետության ներքաղաքական իրավիճակը։ Արդյո՞ք Իրանում կան անհատներ և շրջանակներ, որոնք պատրաստ են կոմպրոմիսներ փնտրել, ինչպես նաև կարող են համոզել ռազմա-քաղաքական ազդեցիկ ուժերին՝ գնալ պատերազմը կանգնեցնելու և ԱՄՆ-ի առաջարկություններն ընդունելու ճանապարհով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ