«Եռաբլուր»-ում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Վահան Հովհաննիսյանից։
Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա է իրենց որդիների մահվան մեղավորը։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ՝ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնք հետագայում հաստատվել են նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ pastinfo.am կայքում
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































