ՔՊ–ն համագումարում միաձայն վերահաստատեց ԱԺ ընտրություններում ՔՊ ցուցակը. «Այն քվոտաներով դասավորված է»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարում քվեարկության դրվեց 2026 թվականի ԱԺ ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք երկփուլ քվեարկությամբ որոշել ենք ցուցակը և ցուցակում թեկնածուները դասավորված են ըստ իրենց ստացած քվեների թվի։ Նաև իրադրություն ենք ունեցել, որ կան հավասար թվով ձայներ։ Այդ խնդիրը լուծել ենք հետևյալ կերպ. Հավասար թվի դեպքում մենք նախապատվության մի քանի բանաձևեր ենք ունեցել. Առաջինը աստիճանակարգությունն ենք հաշվի առել։ Եթե աստիճանակարգով էլ հավասար են թեկնածուները, այբենական կարգով են դասավորվել։ Հիմնականում այդպիսի երկու թեկնածուներ են եղել:
Ցուցակը հրապարակված էր, քվոտաներով դասավորված է և այսօր պետք է մեր ընտրությունը վերահաստատենք»։ Ցուցակը միաձայն ընդունվեց։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ




































