Շարունակելով մարզային հանդիպումները՝ այցելեցի Գեղարքունիքի մարզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Գյուղացիների հետ ջերմ ու անմիջական զրույցներից պարզ դարձավ, որ նրանց հուզող խնդիրները շատ են՝ գործազրկություն, արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ։

Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված։ Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ։

Այս այցերից հետո առավել պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, ժպիտը դեմքին լինի և իր կյանքը կարողանա անցկացնել հայրենիքում՝ արժանապատիվ ու բարեկեցիկ պայմաններում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ