«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ Կուսակցությունը հրապարակել է նաև նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակի անունները։ Հաղորդագրությունը՝ ստորև.

«Մենք  բացառում ենք որևէ այլ քաղաքական ուժի հետ դաշինքների կամ որևէ միավորումների ստեղծումը։ Մեզ տրված յուրաքանչյուր քաղաքացու քվե համաձայնություն է մեր կողմից ձևավորված օրակարգին, որի նպատակն է ճեղքել 30 տարուց ավելի շարունակվող ինքնաոչնչացման տանող քաղաքական այս համակարգը, հաղթահարել ինքնության ճգնաժամը, որից հետո դնել բովանդակությամբ ու արժեբանությամբ նորի՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման սկիզբը։

Այս որոշումը սակարկման ենթակա չէ։

Հայաստանի Հանրապետությունում այսօր գործում է փոխհամաձայնեցված խմբիշխանություն, որի առանցքը ներկա և նախկին իշխանություններն են իրենց արբանյակներով։ Ստեղծված ինքնության խորքային ճգնաժամի պայմաններում մեր խնդիրների լուծման համար իշխանափոխությունը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։

Հետևաբար առաջին քայլը պետք է լինի ընդդիմափոխությունը, որը ենթադրում է որակապես նոր ընդդիմության ձևավորում և ներկա իշխանությանը նոր այլընտրանքի ձևավորում, որը դուրս կլինի ներկա - նախկին վարչակարգերի կապանքներից ու վերահսկողությունից թե' գաղափարական և թե' ֆինանսական առումով։

5 տարվա հետևողական աշխատանքի արդյունքում մենք ձևավորել ենք թիմ, որոնց  համախմբողը Հայկական պետություն ունենալու գաղափարն է։

Ստորև կարող եք տեսնել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակի անունները՝

  1. Պետրոսյան Սուրեն Ռաֆիկի
  2. Այվազյան Վարդան Նորիկի (ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ)
  3. Գաբրիելյան Հասմիկ Արմենի
  4. Կումելով Արթուր Սերգեյի
  5. Իսկաջյան Սիմոն Հովհաննեսի
  6. Գաբոյան Սուսաննա Արսենի
  7. Լևոնյան Հայկ Խաչիկի
  8. Հարությունյան Սիմոն Գևորգի
  9. Մխիթարյան Անահիտ Դավիթի
  10. Հովսեփյան Մկրտիչ Ժուդեքսի
  11. Խաչատրյան Սողոմոն Հովհաննեսի
  12. Պողոսյան Նվարդ Վալերիկի
  13. Բերբերյան Արթուր Պետրոսի
  14. Չոբանյան Հրաչյա Հովհաննեսի
  15. Սուքիասյան Եվա Սեդրակի
  16. Աշոտյան Տրդատ Մնացականի
  17. Վարդանյան Արթուր Հրայրի
  18. Մուրադյան Արմինե Արարատի
  19. Ավետյան Վահագն Բաբկենի
  20. Սամվելյան Գոռ Արենի
  21. Գրիգորյան Արմինե Հայկազի
  22. Վառյան Հրայր Շահենի
  23. Եղիազարյան Մամիկոն Էռնեստի
  24. Հակոբյան Անի Միհրանի
  25. Ղազարյան Գագիկ Լևոնի
  26. Մելքոնյան Արմեն Ժորայի
  27. Հարությունյան Քնարիկ Համբարձումի
  28. Մկրտչյան Հրաչյա Ալեքսանի
  29. Տիգրան Գագիկի Ղազարյան
  30. Հարությունյան Արփինե Վախթանգի

Անենք անհրաժեշտը, հետո հնարավորը և հանկարծ կտեսնենք, թե ինչպես ենք իրագործում անհնարինը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ