Իրանի աքսորված թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա այսօր կարմիր հեղուկ են լցրել, երբ նա Բեռլինում մամուլի ասուլիսից հետո շենքից դուրս գալիս է եղել։ Այս մասին գրում է Associated Press-ը։

«Նա դրանից հետո ձեռքով է արել իր կողմնակիցներին, նստել մեքենան, որը հեռացել է։

Ենթադրյալ հանցագործը անմիջապես ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Փահլավին աքսորված է գրեթե 50 տարի։

Նրա հորը՝ Իրանի շահին, այնքանա էին ատում, որ միլիոնավոր մարդիկ 1979 թվականին դուրս եկան փողոցներ՝ նրան ստիպելով հեռանալ իշխանությունից։ Այնուամենայնիվ, Փահլավին փորձում է իրեն դիրքավորել որպես իր երկրի ապագայի խաղացող»,- գրում է գործակալությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ