Հայաստանում ընտանիքի և ծնելիության ճգնաժամն արագորեն ուժեղանում է։

Միայն 2024 թվականին նորածինների թիվը նվազել է 7,7 տոկոսով՝ ծնվել է 33 648 երեխա՝ նախորդ տարվա 36 265-ի փոխարեն։

Ամուսնությունների թվի նվազումը և ամուսնալուծությունների աճը էլ ավելի են սրում իրավիճակը։

Միաժամանակ Ադրբեջանի բնակչությունը անընդհատ աճում է՝ մեծացնելով ժողովրդագրական և ռազմական ճնշումը մեր սահմանների վրա։

Ուժերի հարաբերակցությունը տարեցտարի փոխվում է Հայաստանի դեմ։ Այս պայմաններում առանց երեխաների միասեռ ամուսնությունների քարոզչության տարածումը հավասարազոր է ժողովրդագրական ինքնասպանության։

Արևմտյան տարբեր հիմնադրամների և ինստիտուտների հետ փոխկապակցված կառույցները գնալով ավելի համառորեն փորձում են մեզ հրամցնել օտար օրակարգեր։

«Մարդու իրավունքների» և «եվրոպական ինտեգրման» քողի տակ մեզ ստիպում են ընդունել այնպիսի «գաղափարախոսություն», որը խարխլում է հայ ժողովրդի գոյության հիմքերից մեկը՝ ավանդական ընտանիքը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածը և Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածն արդեն սահմանում են ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միություն:

Թերևս, անհրաժեշտություն է, որ ապագա խորհրդարանը զարգացնի սահմանադրական այս կարգավորումները՝ օրենսդրական փաթեթեներ ընդունելով միասեռ ամուսնությունների լեգալացման դեմ և ԼԳԲՏ քարոզչության արգելման մասին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ