Ազգային փոքրամասնությունները կարևոր դեր են ունեցել թե՛ մեր պետականաշինության, թե՛ սոցիալ-մշակութային կյանքի ձևավորման գործում։ Բազմազանությունը ոչ թե խոչընդոտ է, այլ ուժ, որը նպաստում է կայուն և համերաշխ հասարակության ձևավորմանը։

Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և Վարդան Այվազյանը «Եզդիների տուն» ազգային շարժում նախաձեռնության գրասենյակում հանդիպում ունեցան եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանի կազմակերպած հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Քննարկման ընթացքում ընդգծվեց ազգային փոքրամասնությունների ակտիվ ներգրավվածության կարևորությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ինչպես նաև փոխադարձ վստահության և համախմբման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց եզդիական համայնքին հուզող մի շարք հարցերի՝ կապված լեզվի և ինքնության պահպանման, ինչպես նաև սոցիալական ու կրթական խնդիրների հետ։

Հանդիպման կարևոր արդյունքներից էր նաև այն, որ «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը միացել է մեր քաղաքական պայքարին՝ կիսելով համատեղ արժեքներն ու նպատակները։

Համատեղ, համախմբված և միմյանց հանդեպ հարգանքով միայն կարող ենք հասնել իրական փոփոխությունների։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ