Լավրովը բացատրել է, թե ո՞րն էր Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի իրական պատճառը
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի նպատակներից մեկը արաբական երկրների հետ Իրանի հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելն էր:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես կասկած չունեմ, որ երբ Իրանի դեմ ագրեսիա սկսելու այս ծրագրերը մշակվեցին, նպատակներից մեկը Իրանի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելն էր», - ասել է նախարարը RT India-ին տված հարցազրույցում։
Ինչպես հիշեցրեց նախարարը, տարիներ առաջ Հորդանանի թագավոր Աբդուլլահ II իբն Հուսեյն ալ-Հաշիմին գագաթնաժողով անցկացրեց սուննիների և շիաների հաշտեցման վերաբերյալ, բայց հիմա լուրջ ջանքեր են գործադրվում, որպեսզի դա երբեք տեղի չունենա:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































