Վիրավորում ստացած նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2018 թվականի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով վերանայվում են զինվորական ծառայության պիտանիության որոշ չափանիշներ։
Փոփոխությունների արդյունքում ականապայթունային և հրազենային վիրավորումներից հետո ապաքինված ու ֆունկցիոնալության որոշակի վերականգնում ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան սահմանափակումով պիտանի ճանաչվելու և դիմելու պայմանագրային զինվորական ծառայության։
Նախագծի նպատակը զինվորական բժշկական փորձաքննության կարգավորումների արդիականացումն ու փորձառու նախկին զինծառայողների ներգրավման հնարավորությունների ընդլայնումն է։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































