2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականը։

Փաստ է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները ոչ լեգիտիմ են՝ հաշվի առնելով ոչ միայն այն ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել ընտրության օրը՝ հունիսի 7-ին, այլև 3 ընտրատեղամասերում տեղի ունեցած վերահաշվարկները, որոնց արդյունքները ԿԸՀ-ի կողմից չամրագրվեցին, և վերաքվեարկություն չնշանակվեց։

Սակայն, ի վերջո, ընտրությունները կլինեն լեգիտիմ, թե ոչ, բացառապես պայմանավորված է խորհրդարանական ընդդիմության գործողություններով։

Վերցնելով մանդատները՝ «պառլամենտական ընդդիմությունը» կլեգիտիմացնի թե՛ ընտրությունների արդյունքները, թե՛ իշխանությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ