Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը
Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ նախընտրում են այլ սցենար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողություններ է ակնկալում ռուսական կողմը հայկական կողմից, նա նշել է.
«Ընդունել որոշում. նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»։
«Պետք է մեզ այդ մասին հայտնեն», – հավելել է Վասիլևը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































