Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «օգնել»
Աշխատանքային այցով այսօր՝ հուլիսի 2–ին, Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհուրդ է տվել Երևանին, թե ինչպես խուսափել էներգետիկ ճգնաժամից այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները կամ բարձրացնի դրա գինը։ Խորհուրդը հնչել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Սկզբում Լայենը հայտարարել է համապատասխան ռազմավարություն ունենալու անհրաժեշտության մասին և հավելել, որ ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումները։ Այդ նպատակով Հայաստան կայցելի եվրոպացի փորձագետների խումբ։
«Մենք հարուստ փորձ ունենք», — հայտնել է եվրադիվանագետը՝ վկայակոչելով Ուկրաինայում և Մոլդովայում, ինչպես նաև հենց Եվրոպայում ձեռք բերված փորձը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են ներդրումներ էներգետիկ անվտանգության, էլեկտրահաղորդման նոր գծերի, նոր ցանցերի ստեղծման մեջ։ Իր հերթին ԵՄ-ն այդ նպատակների և վերականգնվող էներգիայի ոլորտում Հայաստանի ներքին ներուժի զարգացմանը նպաստելու համար կհատկացնի 25 մլն եվրո, ինչը երկրին ավելի մեծ էներգետիկ անկախություն կհաղորդի։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































