Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազայի վրա։

Tasnim լրատվական գործակալությունը հղում է կատարել ԻՀՊԿ-ի հայտարարությանը։

Հաղորդագրության համաձայն՝ հարվածի թիրախ են դարձել ԱՄՆ բանակի զինամթերքի պահեստները և Քուվեյթի Դոհայի ռազմական բազայի ցամաքային ուժերի լոգիստիկ կենտրոնը։

ԻՀՊԿ-ն նշել է, որ Քուվեյթի մայրաքաղաքի ափամերձ գոտում գտնվող Դոհայի բազան տարածաշրջանում ԱՄՆ հիմնական ռազմական օբյեկտներից մեկն է։ Իրանի տվյալներով՝ այն նաև օգտագործվում է որպես Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի, այդ թվում՝ ցամաքային զորքերի, նավատորմի և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների լոգիստիկ կենտրոն։

ԱՄՆ զինված ուժերը նախկինում հարվածել են Իրանի ռազմական օբյեկտներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ