ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հրաժարվել է Կիևին Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ տրամադրել։

Սպիտակ տանը լրագրողի հարցին, թե ինչու ԱՄՆ-ը չի բավարարում Կիևի այդ պահանջները, Թրամփը պատասխանել է, որ այդ հրթիռներն անհրաժեշտ են նաև Միացյալ Նահանգներին։

«Դրանք մեզ նույնպես պետք են։ Բայդենը Ուկրաինային 300 միլիարդ դոլարի զինամթերք է փոխանցել։ Երբ ես հեռանում էի, մեր պահեստները լիքն էին, իսկ հիմա մենք վերականգնում ենք մեր պաշարները»,– ասել է Թրամփը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ