Ալիևը և Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը
Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ օգտագործվող «կապիտուլյացիա» եզրը միայն 2020 թվականի պատերազմի արդյունքի նկարագրություն չէ։ Այն նաև քաղաքական-դիվանագիտական մեթոդ է, որի միջոցով Բաքուն փորձում է ամրագրել «հաղթող-պարտվող» հարաբերակցության տրամաբանությունը, որից բխում են կոնկրետ քայլեր. յուրաքանչյուր նոր պահանջ ներկայացվում է որպես Հայաստանի կողմից «կապիտուլյացիայի հետևանքների ընդունում»։
Պահանջների հաջորդական ընդլայնումը
2020 թվականից հետո ձևավորել է պահանջների հաջորդականություն:
- Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական վերահսկողության ճանաչում։
- Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
- Սահմանների և փոխադարձ տարածքային պահանջների հարցի փակման պահանջ, սակայն այն ձևով, որը պահանջում է Ադրբեջսնը։
- Հայաստանի Սահմանադրության և Անկախության հռչակագրի վերաբերյալ Բաքվի պահանջները։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի և նախկին բանակցային մեխանիզմների վերացման պահանջ։
- Սահմանազատման և սահմանագծման գործընթաց` մենք նոր տարածքներ ենք զիջում, իսկ ինչ իրենք վերցրել են, մնում է իրենց։
- Տարածաշրջանային հաղորդակցությունների բացում` Մեղրիի ճանապարհ, առանց Հայաստանի վերահսկողության։
- Եվ ամենակարևորը` նոր տարածաշրջանային քաղաքական և անվտանգային համակարգի ձևավորում։
Այսպիսով, խնդիրը այլևս Ղարաբաղը չէ, այլ փոխվում է ամբողջ տարածաշրջանի ուժերի հարաբերակցության և անվտանգության համակարգը։
Տարածաշրջանիանվտանգությանճարտարապետությանփոփոխություն
Հին համակարգում Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական կապն էր, հիմա Փաշինյանի ռեժիմը հետևողականորեն հեռանում է այդ համակարգից` Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերի թուլացում, Արևմուտքի` Թուրքիայի հետ անվտանգության համագործակցության խորացում։
Սակայն այստեղ կա գլխավոր խնդիր․ հին անվտանգության մեխանիզմների քայքայումը ինքնին դեռ նոր անվտանգության համակարգ չի ստեղծում։ Փաստացի, Հայաստանը մնում է առանց անվտանգային հովանոցի` Թուրքիայի ու Ադրբեջանի բարի կամքի հույսին։
ԻսկԵԱՏՄ-նի՞նչկապունի
ԵԱՏՄ-ն ռազմական կառույց չէ, սակայն այն Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական ինտեգրման հիմնական մեխանիզմներից է։
Հետևաբար, ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն, այն կնշանակի Հայաստանի հեռացում ռուսական ինտեգրացիոն համակարգից և թուրքական ուղղության ավելի խորացում։
ԻնչխնդիրէլուծումՓաշինյանիռեժիմը
Փաշինյանի իշխանության համար պատերազմի թեման դարձել է ներքաղաքական կարևոր գործիք։ Քաղաքական ուղերձները կառուցվում են հետևյալ տրամաբանությամբ.
- Փաշինյանի իշխանությունը բերում է խաղաղություն, իսկ իշխանության փոփոխությունը` ռևանշիստների իշխանության գալ, որը հանգեցնելու է պատերազմի։
Այս բանաձևի միջոցով քաղաքական մրցակցությունը ներկայացվում է ոչ թե որպես տարբեր քաղաքական ծրագրերի պայքար, այլ որպես ընտրություն՝ «կամ այս իշխանությունը, կամ` պատերազմ»։
Սա իշխանությանը տալիս է հոգեբանական ճնշման հնարավորություն՝ հիմնված վախի գործոնի վրա։
Փաստացի, Փաշինյանի իշխանության երաշխավորն Ալիևն է ու ադրբեջանական բանակը։ Պատահական չի, որ ընտրություններից առաջ Փաշինյանը հասարակությանը ահաբեկում էր պատերազմով, իսկ Ադրբեջանից մեզ զգուշացնում էին, որ եթե նա չընտրվեց, ապա Հայաստանը կօկուպացվի։
Եթե Ալիևն է Փաշինյանի իշխանության երաշխավորը, ապա դա գին ունի, որը վճարվելու է Հայաստանի հաշվին, և այդ պահանջները լինելու են անվերջ։









































