Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով՝ Զաքիր Հասանովը հրահանգել է հատուկ ուշադրություն դարձնել ադրբեջանական զորքերի պատրաստվածությանը: Այս մասին հաղորդում է «Haqqin.az»-ը՝ հղում կատարելով երկրի ՊՆ տարածած պաշտոնական հաղորդագրությանը:

Ըստ աղբյուրի՝ Կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են սահմանին և Արցախում տիրող իրավիճակը, հանձնարարականներ են տրվել՝ անձնակազմի մարտական պատրաստվածությունը և զգոնությունը բարձր մակարդակի վրա պահելու համար `կապված ստորաբաժանումների և հրամանատարական կետերի գործունեության գործնական զարգացման, մարտական պլանների հստակեցման, ինչպես նաև խնդիրներին մեծ ուշադրություն դարձնելու հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն