Ցանկացած երկիր, որը որևէ աջակցություն կցուցաբերի Իրանին, կբախվի հսկայական հետևանքների. Թրամփ
Ոչ ոք Իրանի Իսլամական Հանրապետությանը գործարք կնքելու ավելի մեծ հնարավորություն չի տվել, քան ես։ Ցավոք, նրանք դրանից չօգտվեցին։ Ուստի այսօր ես հայտարարում եմ ԱՄԵՆԱԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ մասին, ԵՐԲԵՎԷ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՐԵՎԷ ԵՐԿՐԻ ԴԵՄ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում։ Նրանց նավատորմը ոչնչացված է, նրանց ռազմաօդային ուժերը կործանված են, նրանց ռազմական գործարանները վերածվել են ավերակների, նրանց արժույթը արժեզրկվել է, և նրանց երկիրը կախված է մազից։
Այսօր ես նաև հայտարարում եմ, որ ՑԱՆԿԱՑԱԾ երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, ձեռնարկություններին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին որևէ աջակցություն ցուցաբերել Իրանին, ինքն էլ կբախվի ՀՍԿԱՅԱԿԱՆ տնտեսական հետևանքների։ Նավթի մաքսանենգությունը, սվոփ գծերը, դրամական փոխանցումները, փոխանակման կետերը, նավերի ռեգիստրները, կեղծ ընկերությունները՝ այս ամենին պետք է վերջ տալ ԱՆՄԻՋԱՊԵՍ։ Դուք գիտեք, թե ովքեր եք։ Սա կլինի տնտեսական «D-day»-ը, և մեզ անհրաժեշտ է մեր բոլոր դաշնակիցների աջակցությունը՝ մեկուսացնելու և հաղթահարելու իրանական սպառնալիքը։ Այս մոլագարները քշված են անկյուն, և այս պատմական միջոցները կկաթվածահար անեն նրանց ու նրանց՝ ամբողջ աշխարհում ահաբեկչություն տարածելու կարողությունը։ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա», — նշել է Թրամփը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































