Փարիզում եւ Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում COVID-անցագրերի ընդդիմադիրներն անցկացրել են հերթական բողոքի ցույցերն ընդդեմ կառավարության կողմից կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջոցառումների խստացման, հաղորդում է France Presse-ը:

Ցուցարարների գլխավոր պահանջն է չեղարկել սանիտարական անցագրերը, որոնք սեպտեմբերի 30-ից տարածվում են 12-17 տարեկան դեռահասների շրջանում կինոթատրոններ եւ լողավազաններ այցելելիս: France Presse-ը, հղում անելով երկրի ՆԳՆ-ին, նշում է, որ քաղաքներում ընդհանուր առմամբ անցկացվել է 173 ակցիա, որոնց մասնակիցների թիվը հասել է շուրջ 48 հազարի:

Շաբաթ Փարիզի փողոցներում եւ հրապարակներում անցել է հինգ շարասյուն, որոնցում ՆԳՆ-ի աշխատակիցները հաշվել են ավելի քան 5 հազար մարդ: Այդտեղ ցուցարարները բարձրացրել են պաստառներ «Մակրոն, ձեռք մի տուր մեր երեխաներին» կարգախոսերով:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության գնահատմամբ՝ անցած շաբաթ կառավարության որոշման դեմ ցույցերին մասնակցել է 60 հազար մարդ երկրի ամբողջ տարածքում:

Ֆրանսիայի կառավարությունում պատմել են, որ պատգամավորները մտադիր են հոկտեմբերին վերանայել անցագրեր պարտադիր ունենալու մասին օրինագիծն առնվազն մինչեւ 2022 թվականի ամառ:

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն